Հասարակ քաղաքացու աշխատավարձը պետք է այնքան բարձրանա, որ գոնե մինիմալին բավականացնի. Արթուր Ղազինյան




Մարդն աղքատ չէ, եթե գլխին ունի տանիք, հագած է, կրթված է, առողջ է և ունի աշխատանք: Ինչ է պետք մարդուն երջանիկ լինելու համար: Աղքատանալը հեշտ է, իսկ աղքատությունից դուրս գալը դժվար:


Աղքատությունը բազմաբնույթ է։ Այն կարող է չափվել և´ օբյեկտիվ, և´ սուբյեկտիվ մոտեցումներով: Վիճկոմիտեն այն չափում է ըստ սպառման և հետևյալ սկզբունքով՝ աղքատ է համավում այն քաղաքացին, ում ամսական սպառումը 41 612 դրամից ցածր է։ Իսկ ծայրահեղ աղքատ է նա, ով ամսական սպառում է 24 269 դրամից քիչ։

Սպառումը ներառում է սննդի, ծառայությունների վճարները, կոմունալները և այլն: Եթե նայենք մեր շուրջը, ապա հենց մեր կողքին կտեսնենք այսպիսի շատ ընտանիքներ: Հիմա կասեք, թե հա բա դրա համար էլ միջին աշխատավարձը բարձրացրեցին 55-ից այսօր 68 հազար են ստանում մարդիկ, ես հակասեմ ձեզ, իսկ ինչի հաշվին բարձրացավ այդ միջին աշխատավարձը,

բնակաբանար՝ թանկացումների: Սա ոչ միայն տխուր, այլ նաև վտանգավոր երևույթ է: Ընդհանրապես, աղքատության մեջ հենց իրենց՝ աղքատներին, մեղադրելը լայն առումով հանգեցնում է այն բանին, որ կառավարությունը այդ խնդիրը համարում է ավելի շատ հենց աղքատների գործը, քան՝ կառավարության:

Իսկ կառավարության քաղաքականությունը ուղղորդվում է հիմնականում հարուստների շահերի սպասարկմանը: Եթե հետահայց գցենք կհամոզվենք, որ թավշյա հեղափոխությունից հետո ձևավորված կառավարության գործունեությունն էլ հաշվի չի առնում անապահով խավերի կարիքները և կառավարմանը ու քաղաքականություններին սոցիալական դեմք հաղորդելու տեսանկյունից նշանակալի քայլեր չի նախաձեռնել:

Ավելին, այդ կառավարության կողմից քարոզվող համահարթ հարկային քաղաքականությունը ավելի օգտակար է համարվում բարձր եկամուտներ ունեցողների շահերի պաշտպանությանը և վնասակար ցածր եկամուտ ունեցողների համար: Այս առումով, կառավարության մոտեցումները սոցիալական քաղաքականության տեսանկյունից դեռևս մնում են մտահոգիչ:


Բայց այսօր ՀՀ-ում կան մարդիկ, ովքեր իսկապես մտածում են քաղաքացիներին արժանապատիվ կյանք ապահովելու մասին: Հիմա կասեք, թե ով գալիս է աթոռին միայն փուչ-փուչ խոստումներ է տալիս, էլ ոչ մեկին չենք հավատում: Փորձեմ ձեզ համոզել հակառակում: Օրերս ականջիս լուրեր հասան, որ «Մեկ Հայաստան» կուսակցության առաջնորդ Արթուր Ղազինյանը լուրջ քայլեր է ձեռնարկել և արդեն սկսել է ի կատար ածել:

Ասում են՝ նա և իր կուսակից ընկերները ճիշտ է իշխանության ղեկին չեն, բայց ավելի խեալմիտ ծրագրեր են մշակել, որ աղքատությունը կնվազի: Ըստ աղբյուրի՝ նրանց պետական սոցիալական քաղաքականությունն ուղղված է բնակչության բարձր կենսամակարդակի և կյանքի որակի, բնակչության եկամուտների իրական աճի և առաջնային նշանակության ապրանքների ձեռքբերման մատչելիության ապահովմանը:

Բացի դրանից, նրանք նախատեսում են արժանապատիվ և լիարժեք կյանք ծերերի, հաշմանդամների ու սոցիալապես խոցելի այլ քաղաքացիների համար: Ի՞նչ եք կարծում, իրատեսական չէ: Միանշական, եթե կատարվեն աշխատանքներ, որ իսկապես ուղղված կլինի ժողովրդին, ապա իրատեսական են:


Ուստի, հաշվի առնելով վերոգրյալը, հարկ եմ համարում ընդգծել, որ Արթուր Ղազինյանը և իր կուսակից ընկերները կարևոր եզրագիծ են առաջ քաշում, ըստ որի՝ բյուջեի ծախսերն առաջնահերթորեն ուղղված կլինեն դեպի մարդը՝ նրա անվտանգությանը, ֆիզիկական առողջությանը, մտավոր և հոգևոր զարգացմանը: Հետևապես կարծում եմ, որ այս կուսակցությունն իրոք խելամիտ մարդկանցով է համախմբված, ովքեր շատ անելիքներ ունեն մեր երկրում:
ԿԱՆԱՉ ՄԱՄՈՒԼ

A person is not poor if he has a roof over his head, is dressed, educated, healthy and has a job. What does one need to be happy? It is easy to get poor and difficult to get out of poverty.

Poverty is multifaceted. It can be measured by both objective and subjective approaches. The Committee measures it by consumption and follows the principle that a citizen whose monthly consumption is below 41 612 drams is poor. And the extremely poor is the one who consumes less than 24 269 drams a month. Consumption includes food, utilities, utilities, and more.

If we look around, we will see so many families around us. Now you will say that this is why the average salary has risen from 55 today to 68,000 people, I disagree with you, at the expense of which the average salary has risen, and housing prices have risen. This is not only a sad but also a dangerous phenomenon. In general, blaming themselves, the poor, on poverty itself, in large part,

leads to the fact that the government views the problem as the work of the poor more than the government itself. And the government’s policy is mainly directed at serving the interests of the rich. If we look back, we will be convinced that the activities of the government formed after the velvet revolution did not take into account the needs of the disadvantaged and did not take any significant

steps to provide a social face to governance and policies. Moreover, the sound tax policy advocated by that government is more useful for protecting the interests of high earners and harmful for low earners. In this respect, the government’s approaches to social policy remain worrisome.


But today in Armenia there are people who really think about providing a dignified life for citizens. Now you will say that whoever comes to the chair only promises vain, we do not believe anyone. Let me try to persuade you to the contrary. The other day I heard that Artur Ghazinyan, the leader of the One Armenia Party, has taken serious steps and has already begun to implement them. They say he and his party mates are not right in power, but have devised more sensible plans to reduce poverty

. According to the source, their state social policy is aimed at ensuring high quality of life and quality of life for the population, real growth in population incomes and access to primary commodities. In addition, they provide for a dignified and full life for the elderly, the disabled, and other socially vulnerable citizens. Do you think it’s not realistic? Certainly, if work is done that is really aimed at the people, then they are realistic.


Therefore, in the light of the foregoing, I consider it important to emphasize that Arthur Ghazinyan and his party friends are drawing an important conclusion that budget spending will be primarily directed to the person’s security, physical health, mental and spiritual development. So I think this party is united by really smart people who have a lot to do in our country.

Deja una respuesta

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *