ՇՏԱՊ ԼՈՒՐ!!!Եթե ձեր բնակարանը վարձով եք տվել, կամ դուք եք բնակվում վարձակալությամբ՝ իմացեք




Անշարժ գույքի մասին» օրենքի համաձայն՝ անշարժ գույքի վարձակալության ժամկետը սահմանվում է վարձակալության պայմանագրով` կողմերի համաձայնությամբ: Անշարժ գույքը կարող է տրվել նաև ցմահ կամ հայեցողական վարձակալության:Վարձակալության պայմանագրով սահմանված ժամկետն ավարտվելուց հետո վարձակալված անշարժ գույքի տիրապետումն ու օգտագործումը վարձակալի կողմից չդադարեցնելը վարձակալության պայմանագրի նորոգման կամ վարձակալության ժամկետի երկարացման համար հիմք չի հանդիսանում:   


Վարձակալության պայմանագրով սահմանված վարձակալի պարտականությունները պահպանվում են նրա կողմից անշարժ գույքի ժամկետանց տիրապետման և օգտագործման ողջ ընթացքում: Վարձակալն իրավասու է վարձակալված անշարժ գույքը փոփոխությունների ենթարկել միայն վարձակալության պայմանագրի համաձայն կամ վարձատուի գրավոր թույլտվությամբ: Վարձակալի կողմից կատարված պայմանագրով չնախատեսված կամ վարձակալի կողմից

անշարժ գույքի չթույլատրված փոփոխությունների դեպքում վարձատուն իրավասու է վարձակալից պահանջել պատշաճ ժամկետում վերականգնել անշարժ գույքի այն վիճակը, որն առկա էր մինչև փոփոխությունների իրականացումը: Նշված ժամկետում այդ պահանջը չկատարելու դեպքում վարձատուն իրավասու է լուծել պայմանագիրը:

Վարձակալը պարտավոր է թույլ չտալ վարձակալված հողի բնական վիճակի վատթարացում, բերրիության նվազում կամ անշարժ գույքի որև է այլ փոփոխություն, որը կհանգեցնի նրա արժեքի նվազեցման կամ բնութագրերի վատթարացման:

Սույն հոդվածում նշված դեպքերում վարձատուն իրավասու է լուծել վարձակալության պայմանագիրը, ինչպես նաև դիմել դատարանին անշարժ գույքին վնասող վարձակալի գործունեությունը դադարեցնելու կամ դրա անցանկալի փոփոխությունների վերացման մասին որոշում կայացնելու պահանջով:

Վարձակալության պայմանագիրը դադարելիս վարձատուն իրավասու է վարձակալից հատուցում պահանջել իրեն պատճառված վնասների և (կամ) անշարժ գույքի փոփոխման դիմաց: Վարձատուն պարտավոր չէ վարձակալին հատուցել վարձակալված գույքի բարելավման կամ փոփոխման ծախսերը, եթե դա նախատեսված չէ վարձակալության պայմանագրով: Իրավաբան.net

According to the Law on Real Estate, the term of lease of real estate is defined by the lease agreement with the agreement of the parties. Real estate can also be leased for life or at any discretion. Failure by the lessee to dispose of and use the leased real estate after the expiration of the term specified in the lease agreement is not a ground for renewal of the lease agreement or extension of the lease term. The tenant’s responsibilities under the l

ease are maintained throughout his or her overdue ownership and use of the property. The lessee is entitled to modify the leased real estate only under a lease agreement or with the written permission of the lessor. In case of unforeseen changes in the contract made by the lessee or unauthorized real estate changes by the lessee, the lessee has the r

ight to demand from the lessee to restore the real estate that existed before the changes took place. In case of non-fulfillment of this requirement within the specified period, the landlord has the right to terminate the contract.

Deja una respuesta

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *