Կապշեք, երբ իմանաք….Հայտնի է դարձել, թե ինչպես են կարողացել այսօր ձերբակալել փախուստի մեջ գտնվող Վստրեչի Ապերին. մանրամասներ




Ինչպես տեղեկացրել էինք, այսօր, առավոտյան ժամը 7-ին իր տանը ձերբակալվել է Վստրեչի Ապերը՝ Արամ Վարդանյանը: Նա մոտ 4 ամիս փախուստի մեջ էր, հետախուզման տակ…Ինչ որ ժամանակ գտնվում էր Վրաստանում: Երեկ որոշել է վերադառնալ: Ընկերներին ասել է, որ թոռանն է կարոտել: Հենց իր տանն էլ ձերբակալվել է…


Մենք փորձեցինք որոշ մանրամասներ պարզել Արամ Վարդանյանի փաստաբան Լուսինե Սահակյանից, սակայն նա հրաժարվեց հարցազրույց տալ…

Ավելին՝ ասաց, որ ոչ հերքում է, ոչ հաստատում ձերբակալման փաստը…

Նշենք, որ Վստրեչի ապերի գործը գտնվում է Քննչական կոմիտեի Հատուկ կարևորագույն գործերի վարչության վարույթում…

Քննչական կոմիտեից, Hraparak.am-ի հարցմանն ի պատասխան՝ հաստատեցին ձերբակալման լուրը…

Կոմիտեի լրատվական բաժնի պետ Ռիմա Եգանյանի հաղորդմամբ՝ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով Քննչական կոմիտեի և Ոստիկանության կողմից կատարված համատեղ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է քրեական գործով մեղադրյալ, հետախուզման մեջ գտնվող Արամ Վարդանյանը՝ վերջինիս պատկանող բնակարանում իրականացված խուզարկության ընթացքում…

Արամ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, և նա տեղափոխվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ…

Ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ…

As we informed, today, at 7 o’clock in the morning, Vstrech Aper, Aram Vardanyan, was arrested at his house. He was on the run for about 4 months, wanted…

He was in Georgia for some time. He decided to return yesterday. He told his friends that he missed his grandson. He was arrested right at his house…

We tried to find out some details from Aram Vardanyan’s lawyer Lusine Sahakyan, but she refused to give an interview…

Moreover, he said that he neither denies nor confirms the fact of arrest…

It should be noted that the case of Vstrech’s hands is in the proceedings of the Special Cases Department of the Investigative Committee…

In response to Hraparak.am’s inquiry, the Investigative Committee confirmed the news of the arrest…

According to Rima Yeganyan, Head of the Committee’s Information Department, Aram Vardanyan, who is wanted in the criminal case, was found as a result of joint measures taken by the Police.

Aram Vardanyan was charged with a number of articles of the RA Criminal Code, և he was transferred to “Armavir” penitentiary institution…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *